ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 9-ին, ընդունել է «Ջավախքը հայի կողքին է» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին:
«Երկրի ղեկավարն իր խոսքում կարեւորել է ջավախահայության ակտիվ ներգրավվածությունը Հայրենիքի համար կարեւոր գործընթացներում՝ ի մասնավորի նշելով Հիմնադրամի խողովակով անցած տարվա աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում արցախահայությանը ցուցաբերած հումանիտար աջակցությունը: Հանդիպման ընթացքում, ի նշան երախտագիտության, Նախագահ Հարությունյանը հիմնադրամի ղեկավար Կարեն Պապիկյանին շնորհակալագիր է հանձնել»,– ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՄՀ