ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
Ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմը նախատեսված կարգով մարտական պատրաստվածության միջոցառումներ և ուսումնավարժանքներ է անցկացնում՝ ուղղված հրադադարի խախտումների, ինչպես նաև դիտակետերի դեմ հնարավոր հարձակման կանխմանը:
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր դիտակետերը համալրված են «Блокпост» հատուկ կառույցներով և շինություններով, որոնք նախատեսված են զինծառայողների պաշտպանությունը հրազենից և բեկորներից ապահովելու, ինչպես նաև հարակից տարածքների շուրջօրյավերահսկություն իրականացնելու համար:
Ծառայության անցկացման համար դիտակետերում ստեղծվել են կենցաղային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև ֆիկիկական պատրաստվածության ու հանգստի համար նախատեսված ժամանակակից պայմաններ և հարմարավետություններ:
--00—ՄՀ