ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները չեն անցկացվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Երևան քաղաքի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երևան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաեւ՝ Երևանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։ Մասնավորապես, միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և 90-ամյա հոբելյանը նշող Երևանի պատմության թանգարանի արդիականացման ծրագրերին:
--00—ՄՀ