ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
Հայաստանի իշխանությունները չպետք է հրաժարվեն Արցախ այցելել, ակնկալվում էր, որ կապը չի կորի։ Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Արցախի Հանրապետութան աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարար Մանե Թանդիլյանը։
Թանդիլյանի համոզմամբ, ՀՀ իշխանության ներկայացուցիչները եթե հարցերի պատասխաններ ունեն, ապա պետք է գան Արցախ, շփվեն ու առերեսվեն մարդկանց հետ։
Թանդիլյանի կարծիքով, ներկայումս առաջնային է Արցախի կարգավիճակի հարցը, արցախցին որևէ ֆորմատով չի ապրելու Ադրբեջանի կազմում։
Թանդիլյանը նաև ավելացրեց , թե վերջին պատերազմը ցույց տվեց, որ Արցախն էր ՀՀ֊ի անվտանգության երաշխավորը, «պետք է առերեսվենք իրականության հետ»։ Նա նաև խոսել է իր կողմից ստեղծված «Ապրելու երկիր» նոր կուսակցության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱՀ