ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցները ս. թ. օգոստոսի 18-ին համատեղ իրականացրած շրջայցի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի, Արենի համայնքի Արփա գետի տարածքում հայտնաբերել են, որ Երևան ք. բնակիչ Ս. Ս.-ն առանց համապատասխան թույլտվության, ձկնորսական ցանցով որսացել է թվով 21 հատ, ընդհանուր՝ 7.1 կգ «Կողակ» տեսակի ձուկ:
Հարուցվել է վարչական վարույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
--00—ԼՄ