ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Forbes վարկանշային ամսագիրը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցանկը։
Ցանկում առաջատարը Wildberries առցանց խանութի հիմնադիր Տատյանա Բակալչուկն է, որի կարողությունը գնահատվում է 13 մլրդ դոլար:
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի այրի Ելենա Բատուրինան զբաղեցնում է վարկանիշի երկրորդ հորիզոնականը։ Բատուրինայի կարողությունը կազմում է 1,3 մլրդ դոլար, ինչպես և նախորդ տարի:
Աղյուսակի երրորդ հորիզոնականում է «Группа Черкизово»-ի համասեփականատեր Լիդիա Միխայլովան իր ընտանիքի հետ՝ 1.3 մլրդ դոլար կարողությամբ։ Չորրորդ հորիզոնականում
«Лукойл» ընկերության բաժնետիրոջ Լեոնիդ Ֆեդունի դուստր Եկատերինան է։ Նրա կարողությունը կազմում է 900 մլն դոլար: Աղյուսակի հնգյակում նորահայտ «Светофор» խանութների ցանցի սեփականատեր Վալենտինա Շնայդերն ու ընտանիքն են։
Աղյուսակն ամբողջությամբ՝ այստեղ։
--00—ՄՀ