ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
«Forbes» կազմել է 2019 թվականի «ռուսական անշարժ գույքի արքաների» վարկանշային աղյուսակը, որում ներառվել է 30 ընկերություններ, որոնց սեփականատերերն իրենց անշարժ գույքից ամենամեծ վարձակալական եկամուտն են ստանում: Ցուցակում ընդգրկված են ռուսական և արտասահմանյան ընկերություններ, որոնք Ռուսաստանում կոմերցիոն անշարժ գույք ունեն:
Մի քանի տարի անընդմեջ վարկանիշում առաջին հորիզոնականում է Գոդ Նիսանովի եւ Զախար Իլիեւի «Կիեւսկայա պլոշչադ» ընկերությունների խումբը: Ընկերության վարձակալական եկամուտը 2019-ին կազմել է 1,6 մլրդ դոլար:
Երկրորդ տեղում է Սամվել Կարապետյանի «Տաշիր» խումբը, որի վարձակալական եկամուտը 2019-ին կազմել է 655 մլն դոլար: «Տաշիրը» ավելի քան 200 ընկերություն է միավորում տնտեսության տարբեր հատվածներում, այդ թվում՝ շինարարական, արտադրական, ֆինանսական եւ էներգետիկ ոլորտներում, դեվելոփմենթում, ռեթեյլում, զվարճալիքների ինդուստրիայում:
Երրորդ տեղում է Միխայիլ և Սաիթ-Սալամ Գուցերիեւների «Սաֆմար» խումբը՝ տարեկան 580 մլն դոլար վարձակալական եկամուտով: Խմբի խոշորագույն օբյեկտներ են «Moscow Marriott Grand հյուրանոցը» և «Կալեյդոսկոպ» առևտրի կենտրոնը:
Ցանկում առաջին անգամ հայտնվել են նաև Կաբարդինո-Բալկարիայի նախկին նախագահ Արսեն Կանոկովի «Սինդիկա» հոլդինգային ընկերությունը, բիզնեսմեն Վլադիմիր Լեշչիկովի «Սլավյանսկի միռ» ընկերությունների խումբը: