ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Հետպատերազմական ժամանակահատվածը և միջազգային ուժերի գործողությունները վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահն այս մասին հայտնել է Շուշիում:
«Բոլորովին այլ կարծիքի էինք, և ես երբեք դա չեմ թաքցրել: Ես ասել եմ, որ եթե հարցը խաղաղ ճանապարհով չլուծվի, մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը ռազմական ճանապարհով»,- ասել է Ալիևը:
Իլհամ Ալիևի պնդմամբ՝ միջազգային հանրությունը փորձում էր սառեցված հակամարտությունը ներկայացնել որպես այլընտրանք չունեցող տարբերակ:
--00—ՄՀ