ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Ֆուտբոլի Հայաստանի ու Գերմանիայի հավաքականների միջև աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 5-րդ տուրի հանդիպումը կսպասարկեն շոտլանդացի մրցավարներ, hաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել 42-ամյա Ուիլյամ Կոլամը: Եզրային մրցավարների պարտականությունները կկատարեն Ֆրանսիս Քոնորը և Դևիդ Մաքգաչին:
Ուիլյամ Կոլամը տևական ժամանակ սպասարկում է Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի հանդիպումներ:
Գերմանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Շտուտգարտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
--00--ԿԿ