ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Իրանից եկող բեռնատարները կանգնած են մնացել Հայաստանի Սյունիքի մարզի մայրուղում՝ Գորիսի և Որոտանի տարածաշրջանում, ինչպես նաև Կարմրաքար և Դավիթ-Բեկ գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում: Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը:
Մասնավորապես, մոտ 40 բեռնատար մեքենա է կուտակվել Կարմրաքար և Դավիթ-Բեկ գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում: Նրանց թիվը ամեն ժամ ավելանում է:
Խնդիրներ են ծագում Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետի կողքով երթևեկելիս: Ադրբեջանի անվտանգության ուժերը օտարերկրյա վարորդներից պահանջում են վճարել 130-ից 350 դոլար (կախված բեռից) միակողմանի ճանապարհորդության համար, նույն գումարը գանձվում է հետդարձի ճանապարհին:
Մեքենաների մի մասն անցնում է Տաթևով, սակայն այս նեղ երթուղին հարմար չէ ծանր բեռնատարների համար:
--00—ՄՀ