ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24 News
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է «Բարսելոնա»-ի դեմ խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի 6-րդ տուրում «Կադիս»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնա»-ին:Այս խաղում կարմիր քարտ ստացավ և հեռացվեց Ֆրենկի դե Յոնգը: Այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և հանդիպումն ավարտվեց 0:0:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին, իսկ 68-րդ րոպեին ստացավ նաև դեղին քարտ:
Այս տուրից հետո «Կադիս»-ը մրցաշարային աղյուսակում 14-րդն է, իսկ «Բարսելոնա»-ն` 7-րդը:
--00—ՄՀ