ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Արթուր Մելիքյանի և Պավլիկ Ղարսլյանի գլխավորությամբ բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի ընտրանին նվաճեց 2 բրոնզե մեդալ։ Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, որոնք նվաճեցին իրենց կարիերայի առայժմ ամենալուրջ մեդալը։
Բանակայինների աշխարհի առաջնությունում մեր պատվիրակության ղեկավարն էր ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության և սպորտի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արման Դավթյանը, տեղեկացնում են ֆեդերացիայից։
--00--ԱՀ