ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
Լուկաս Սելարայանը 3 գնդակով դարձել է Եվրո-2024-ի որակավորման փուլում մեր ընտրանու լավագույն ռմբարկուն: Այս մասին հայտնում է armsport.am-ը;
Լուկասը բոլոր գոլերը խփել է Ուելսի հավաքականի հետ կայացած ընտրական երկու հանդիպումներում:
Սելարայանն ընդգրկվել է ազգային հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ Ուելսի ընտրանու դարպասը գրավելով 31 տարեկան 151 օրական հասակում:
Ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է, որը հավաքականում աչքի է ընկել 36 տարեկան 311 օրական հասակում՝ 2009թ. գրավելով բելգիացիների դարպասը:
--00—ԼՀ