ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Ադրբեջանն ու Թուրքիան նոր գազային համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է Minval.az-ը: Կասպից ծովի ադրբեջանական հատվածում տեղակայված «Շահ Դենիզ» գազային կոնդենսատի հանքավայրի շահագործման առաջին փուլի շրջանակներում արդեն որոշ ժամանակ է՝ վերականգնվել է Ադրբեջանից Թուրքիա գազի փոխադրումը:
2001 թ. կնքված «Շահ Դենիզ -1» նախագծի շրջանակում գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել էր այս տարվա ապրիլի 16-ին, դրանից հետո Ադրբեջանից գազի մատակարարումները Թուրքիա դադարեցվել էին:
Ներկայում գործում է Ադրբեջանից Թուրքիա գազի մատակարարման նոր համաձայնագիրը, որի մանրամասները չեն հաղորդվում:
--00--ԱԹ