ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24 News
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն այսօր նիստ է գումարելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ նիստի օրակարգում Աֆղանստանում տիրող իրավիճակը, աֆղանների գաղթի դեմ ձեռնարկվելիք միջոցառումները, Սիրիայում, Արևելյան Միջերկրականում, Էգեյան ծովում և Կիպրոսում ընթացող զարգացումներն են։
Նշվում է, որ քննարկվելու են նաև Իդլիբում ընթացող գործընթացների համատեքստում թուրքական զորքերի հետագա գործողությունները։
Նիստի ավարտին կտարածվի գրավոր հայտարարություն։
--00--ԱԹ