ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24 News
Զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:
Վերջինիս փոխանցմամբ` քննվողը բոլորովին նոր գործ է, հին գործի հետ կապ չունի։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քննվում է զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) խափանման միջոց կալանքի միջնորդության քննությունը։
Վերջինս և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ձերբակալվել են մոտ 3 մլրդ ՀՀ դրամ հափշտակելու և կեղծիքներ կատարելու համար:
--00--ԱԹ