ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24 News
«Թվինինգ» ծրագրի ներկայացուցիչները Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հանդիպել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կին հրշեջ-փրկարարների, «911» ծառայության օպերատորների հետ: Նպատակն էր հայ մասնագետներին ներկայացնել եվրոպական փորձը:
Ծրագրի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամը, որը Շվեդիայի առաջին կին հրշեջ-փրկարար սպան էր՝ ներկայացրել է իր անցած ուղին, նաև պատասխանել հարցերին:
--00—ՄՀ