ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռոբերտ Խաչատրյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ռոբերտ Խաչատրյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
--00--ԱԹ