ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով ադրբեջանական կողմից հերթական սադրիչ գործողության մասին:
«Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակահերթից վնասվել է հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա: Անձնակազմի շրջանում տուժածներ չկան»,- հայտնում են ՊՆ-ից:
--00--ԱԹ