ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Հադրութից տեղահանված բնակիչներն այսօր դարձյալ Կառավարության շենքի առջև էին: Ակցիայի մասնակիցները նշում էին` ավելի քան երեք ամիս մշտական բնակության վայր չունեն, ուստի Հայաստանի ու Արցախի կառավարություններից պահանջում են բնակարանով ապահովել իրենց:
Ակցիայի նպատակն, ըստ մասնակիցների, ցանկությունն է` հասկանալ, թե իրենց հետագա ճակատագրի հետ կապված ինչ ծրագրեր ունեն իշխանությունները: Թեպետ հարցի շուրջ առանձին պաշտոնյաների հետ հանդիպումներ ունեցել են, սակայն հստակ լուծումներ չեն տրվել: Հադրութից տեղահանված բնակիչներին հուզում է նաև իրենց կարգավիճակի հարցը. շուտով ձմեռ է, բայց իրենց բնակարանային հարցերը դեռ մնում են: Որևէ օժանդակություն նրանց չի տրվում, իսկ վերջին երկու ամիսներին անգամ վարձավճարներն են դադարեցրել:
«Ոչ 68-հազարական դրամներն են տալիս, ոչ էլ հյուրընկալության գումարները: Ասել են, որ մտածում են նոր միջոցառումներ՝ նպաստները շարունական լինելու համար, նոր ծրագիր պետք է մշակեն, որից ոչ մի տեղեկություն չունենք»,- ասում են նրանք:
--00--ԱԹ