ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
«Մինչև հիմա անհայտ է, թե ինչի հիման վրա Սյունիքում հայկական զինված ուժերը, կամավորական խմբերը Պաշտպանության նախարարության բանակի հրամանատարության հրամանով նահանջեցին մեկ տասնյակից ավելի կմ, երբ նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ զորքերը պետք է մնային այնտեղ, որտեղ կանգնած էին: Եթե անգամ այդ հայտարարությունը կյանքի կոչվեր, մենք այսօր չէինք ունենա Շուռնուխի, Գորիս-Կապան ճանապարհի խնդիր»,-այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Իշխանական պատգամավորներն օր-օրի թաթախվում են խոշոր դավաճանական ծրագրի մեջ, որպեսզի արդարացնեն նախկինում Նիկոլ Փաշինյանի կատարած դավաճանական գործողությունները: Էրդողանը խոսում է նախապայմաններով, Փաշինյանը ասում է՝ դրական ազդակներ եմ ստանում, Ալիևը հայհոյում է, սպառնում է, Փաշինյանը ներքին թշնամիներ է ման գալիս»,-նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ