ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Մանուկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: Այդ մասին տեղեկացանք e-gov.am կայքից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մանուկյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ», - նշված է որոշման մեջ:
Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 7-ին, Նարեկ Մանուկյանը վարչապետի մեկ այլ որոշմամբ ազատվել էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:
--00--ԱՀ