ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Սոչիում Mercedes-Benz S500-ի հետ ճակատային բախման հետեւանքով զոհվել է մերձմոսկվայի բնակչուհի: Թանկարժեք մեքենայի սրահում, նախնական տվյալներով, եղել է հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը։
Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Ադլեր-Կրասնայա Պոլյանա ճանապարհի 38-րդ կմ-ին։ Վթարված մեքենայի սրահում երեք մարդ է եղել, ուղեւորներից մեկը՝ Մոսկվայի մարզի 35-ամյա բնակչուհին մահացել է։
«Սարսափելի է, «Մերսի» կեսը չկա», - պատմել է ականատեսը։
Մերսեդեսը վարձակալված է եղել, դրա վարորդը տեղափոխել է երեք մարդ, այդ թվում՝ Քսենիա Սոբչակին, ով վթարի հետեւանքով չի տուժել՝ արագ տաքսի է կանչել եւ մեկնել օդանավակայան:
--00--ԱՀ