ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հրապարակելով կրտսեր դստեր՝ Արփիի լուսանկարները:
«Ես Մարիամին ու Շուշանին մի ֆունդամենտալ արժեք եմ փոխանցել, այն, որ սեփական արժանապատվությունը, բարոյականությունը և, ի հեճուկս կյանքում հանդիպող բոլոր ճղճիմ երեւույթների, միշտ բարձունքում մնալը վեր է ամեն ինչից, այդ թվում՝ մեր իսկ ցանկություններից ու էմոցիաներից։
Հույս ունեմ՝ կհասցնեմ Արփիի հետ էլ այս մասին խոսել»,- գրել է նա:
--00--ԱԹ