ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Հոկտեմբերի 11-ին ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ և քննարկել մի շարք ոլորտային հարցեր:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ պետնախարարն անդրադարձել է առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտներում առկա խնդիրներին:
Արտակ Բեգլարյանը ներկայացրել է վերջին շրջանում կորոնավիրուսի վարակի աճի արագ տեմպով զարգացումն ու տարածումը և հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Պետնախարարի համոզմամբ՝ վարակի կանխարգելման գլխավոր մեխանիզմը պատվաստվելն է, ինչպես նաև ախտահանիչ միջոցառումների, համապատասխան սահմանափակումների կիրառումն ու վերահսկողությունը: Քննարկվել են առողջապահության ամբողջական անվճար համակարգին անցնելու և ոլորտին վերաբերող այլ հրատապ հարցեր, որոնց վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ:
Խոսելով սոցիալական ոլորտի բարեփոխումներից՝պետնախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող սոցիալական ծրագրերը, խոսել ոլորտային այլ խնդիրների, նախագծվող նոր ծրագրերի մասին:
Խմբակցության պատգամավորները ներկայացրել են իրենց դրիքորոշումն ու առաջարկները իրականացվող ծրագրերի շուրջ:
Հանդիպմանը քննարկվել են նաև կրթության բնագավառում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, որոնք վերաբերում էին բարձրագույն ուսումնական հաստատություններին, հանրակրթությանն ու նախադպրոցական կրթությանը:
Հանդիպմանը կարևորվել են նման ձևաչափով քննարկումները: Առաջիկայում խմբակցության կողմից կշարունակվեն ոլորտային գերատեսչությունների ղեկավարների հետ նման հանդիպումները:
--0--ԿԿ