ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Փաշինյանի անփորձությունն ու անպատասխանատու հայտարարությունների սովորությունը հանգեցրին պատերազմի։ Նրա՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը գիծ քաշեց 20 տարիների բանակցությունների վրա։ Այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման եթերում ասել է ՌԴ ԱԳՆ նախկին ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը։
«Իսկ հիմա Թուրքիան և Ադրբեջանը փորձում են առավելագույն ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Երևանն իր հարաբերությունները պետք է կառուցի այնպես, որ չհակասեն ազգային շահին և հաշվի առնեն անցյալի սխալները»,-նշել է Անանևը։
Ռուս դիվանագետը նշել է նաև, որ Արցախի կարգավիճակի որոշումը կախված է խոշոր տերությունների բարի կամքից, որը կարող է Կոսովոյի պես բերել Լեռնային Ղարաբաղի ճանաչման։
Մանրամասները՝ տեսանյութում։