ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը բաց կթողնի Կոնֆերենցիաների Լիգայի շրջանակներում կայանալիք «Քարաբագ» – «Կայրաթ» հանդիպումը։
Report-ը տեղեկացնում է, որ Կամոն չի մեկնի Ադրբեջան։ «Քարաբագն» ու «Կայրաթը» ընդգրկված են H խմբում։ Հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին։
--00--ԿԿ