ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար։ Այս մասին ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«ՌԴ միջնորդությամբ ռազմական գործողությունները հաջողվեց դադարեցնել: Մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են, որպեսզի անհրաժեշտ պայմաններ ձևավորվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական ճգնաժամի վերջնական կարգավորման նպատակով», - լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Սիդորովը:
--00--ԿԿ