ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24 News
Արցախի Պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող հերթական ապատեղեկատվությունը:
«Ադրբեջանի ՊՆ-ն հոկտեմբերի 14-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է հետախուզական թռիչքներ իրականացնող և ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք:
Պաշտոնապես հայտարարում ենք , որ նշվածը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ»,- հայտնում են Արցախի ՊԲ-ից:
--00--ԱԹ