ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Հոկտեմբերի 18-ին Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ երկօրյա համաժողովը։
Էկոնոմիկայի նախարարության մասնագետների մասնակցությամբ միջոցառման շրջանակում այսօր անցկացվում են կլոր սեղան քննարկումներ հետևյալ թեմաներով՝
Եվրասիական գործընկերության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները,
Արդյունաբերական կլաստերների ներուժը. համատեղ նախագծերի իրականացում,
Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում,
ՀՀ և ՌԴ մարզեր․կրթական և երիտասարդական համագործակցություն,
Սոցիալ-տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը հետհամաճարակային շրջանում։
Ֆորումի շրջանակում կիրականացվի նաև Ռուսական արտահանման կենտրոնի բիզնես-առաքելություն շուրջ 100-150 հայ և ռուս գործարարների մասնակցությամբ։
Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումներն անցկացվում են 2011 թվականից, որի նպատակն է նպաստել երկու երկրների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը։