ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Հունիսի 20-ից հետո «նախկինների» օրակարգը դուրս է եկել, մարդիկ տեսան, որ այս երեք ամսվա մեջ պատերազմը եկել-թակում է մեր դուռը, ընդ որում, ոչ միայն սահմանամերձ կրակոցներով, այլև շատ մեծ տարածաշրջանային սարսափելի պատերազմ՝ Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան եռյակն ընդդեմ Իրանի, մասամբ ՌԴ-ի։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, Ալիևի մեղադրանքները, թե իբրև Թեհրանը ՀՀ-ի նախկին իշխանությունների հետ նախորդ տարիներին զբաղվել է թմրաբիզնեսով, այնպիսի հարված էր, որ Իրանը չի ների Ալիևին: «Վստահ եմ որ դա Ադրբեջանի նախագահի ինքնուրույն նախաձեռնությունը չէ, և այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու, ընդհուպ սա ուշ, թե շուտ կվերածվի բավականին լուրջ պատերազմի»,-ասել է Գրիգորյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ նշելով, որ վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքները կբեկեն ներքաղաքական կյանքը և կունենան դոմինոյի էֆեկտ:
Մանրամասները՝ տեսանյութում։