ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24 News
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության կայքում։
ՀՀ փոխվարչապետը Մոկսվայում կլինի հոկտեմբերի 20-21-ը։
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գրիգորյանը վարչապետին պետք է ներկայացնի հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին:
Մհեր Գրիգորյանի հետ միասին՝ ՌԴ են մեկնելու ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
--00—ՄՀ