ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ինձ Հատուկ քննչական ծառայություն չեն հարվիրել։ Տարբեր քննչական օղակներ ինձ անընդհատ հրավիրում են․ վերջին անգամ հրավիրել են ԱԱԾ՝ հայտնի գործով։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Տոնոյանի վերաբերյալ ես դրական կարծիք ունեմ։ Կարծում եմ, որ այդտեղ նախաքննական մարմինները պետք է լուրջ ուսումնասիրություններ կատարեն ։ Դավիթ Տոնոյանը եղել է իմ տեղակալը, իր գործառույթները պատշաճ մակարդակի կատարել է, մենք ունենք ծառայողական ընկերական հարաբերություններ»,- ասաց Օհանյանը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ աղմուկը, որով գործընթացը ներկայացված հանրությանը՝ թատերական բեմադրության նման էր, միաժամանակ նա նշեց․
«Հենց այնպես, որևէ բան մի անձնավորության վրա բարդել չի ստացվի»։
--0--ԿԿ