ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում որսագողության փաստով նյութեր են նախապատրաստվում, գրում է shamshyan.com-ը։
Հոկտեմբերի 15-ին Հրազդանի ոստիկանություն է դիմել Կոտայքի մարզի բնակիչ Վարդան Գ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16։30-ի սահմանում հերթական ստուգողական շրջայցի ժամանակ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության Մեղրաձորի անտառպետության 1-ին պահաբաժնում՝ դեպի Ապարան տանող ճանապարհին, հայտնաբերել է կիսանեխած արջ՝ գլխի շրջանում վնասվածքով։
Ոստիկանություն հրավիրված Վ. Գրիգորյանը, ով աշխատում է Հրազդանի անտառտնտեսությունում՝ որպես պահպանության ինժեներ, հրաժարվել է կտրոն-անցագիր ստանալուց։
--00—ԼՄ