ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Հոկտեմբերի 22-ին, ժամը 12։18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ա․Վ․, ծնված 1991 թ.) և «ZIL» (վարորդ՝ Ա․Պ․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայում արգելափակված ուղևոր Ռ․Ղ․-ին (ծնված 1996 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
--00--ԱԹ