ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24 News
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հոկտեմբերի 24-26-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական համալիրի հարցերի խորհրդատվական կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ը այդ մասին տեղեկացավ e-gov.am կայքից:
Ըստ վարչապետի 1193 – Ա որոշման՝ էկոնոմիկայի փոխնախարարը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին և արտգործնախարարությանը գործուղման արդյունքների մասին:
--00--ԱՀ