ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Այսօր ունենք մի իրավիճակ, երբ այն, ինչ Ադրբեջանն ուզում է, այս իշխանությունները տալիս են։ Այս մասին այսօր հրավիրված ասոիլիսի ժամանակ ասել է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Հայկ Դերզյանը։
Անդրադառնալով մեկնաբանություններին, որ եթե իշխանության փոփոխություն տեղի ունենա, ապա պատերազմ կսկսի, նա ընդգծեց․ «Իշխանությանը փոխելուց հետո պետք է բանակի վերազինում լինի, պետությունը 0-ից կառուցվի։ Այն թեզերը, որ եթե «նախկինները» գան պատերազմ է սկսելու, դրանք 0 են»։
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Տիգրան Վարդանյանն էլ շեշտեց, թե լավ զենքերը հենց 80-ականների զենքերն են։
«Էս մարդիկ առավոտից երեկո ասում էին՝ նախինների գնած 80-ականների զենքերը, 80-ականների զենքերը․․․, ու այդպիսով կամ խեղաթյուրում էին իրականությունը, կամ էլ մանիպուլացնում հասարակությանը։ Իրանց առածն ի՞նչ է, ՍՈւ-ե՞րն են առանց հրթիռ, որոնք օդ չբարձրացան։ Այսինքն դրանք գնվել էին, որ Հանրապետության հրապարակում խեղկատակը կարողանար սելֆի անել, ասել՝ այ տեսեք, ես ՍՈՒ-եր եմ գնել, նախկինները չէին գնում»,-ասաց Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ