ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
65 կողմ, 20 դեմ ձայներով Արտակ Մանուկյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:
Մանուկյանի խոսքով՝ իր գործունեության առաջնահերթությունները վերաբերելու են նոր ֆինանսական նախագծերի իրականացմանը, միասնական չափորոշիչների մշակմանը, թվայնացման օրակարգի սպասարկմանն ուղղված աշխատանքներին, կապիտալ շուկայի զարգացման ծրագրերի իրականացմանը և դրա համեմատական մոնիտորինգին, ֆինանսական կրթվածության ծրագրերին:
--0--ԿԿ