ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1210 որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով տանիքաշինության հերթական ծրագիրն է իրականացվել Սևան համայնքի Գագարին գյուղում, որը պետություն-համայնք-բնակիչ համագործակցության լավագույն օրինակներից մեկն է` Գայի փողոց 2 շենքի տանիքի ծածկի ամբողջական վերանորոգման տեսքով:
Ներդրումների իրենց չափաբաժինն են կատարել նաև շենքի բնակիչները և Սևանի համայնքապետարանը:
Իրականացված աշխատանքների ընդհանուր բնութագիրը`
- Ազբոհերձաքարից տանիքի ծածկույթի քանդում - 850-900 քմ,
- Տանիքի ծածկույթի պատրաստում ցինկապատ պրոֆիլավոր թիթեղից առանց փայտե կավարամածի - 850-900 քմ,
- Սև թիթեղից ջրհորդանների և ցվիքների ապամոնտաժում - 160-170 մ,
- Ջրհորդանի և ցվիքի պատրաստում ցինկապատ հարթ թիթեղից` առանց փայտե տախտակամածի - 160-170 մ,
- Ձեղնահարկի լուսամուտների քանդում և նորի պատրաստում - 4 հատ,
- Ջրատար խողովակների ապամոնտաժում և նորի տեղադրում - 14 հատ,
- Մետաղական ճաղաշարի ապամոնտաժում և նորի կառուցում։
--00—ԼՄ