ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24 News
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24 News
Եվրոպական միությունը կճանաչի Հայաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից տրվող կորոնավիրուսային սերտիֆիկատները։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունում․ փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Եվրահանձնաժողովն այսօր որոշումներ է ընդունել, որոնք հաստատում են՝ Հայաստանում և Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսային վկայականները համարժեք են եվրոպական էլեկտրոնային COVID սերտիֆիկատին»,- ասվում է փաստաթղթում։
Հաղորդվում է, որ երկու երկրներն էլ կմիանան ԵՄ վկայականների տրամադրման համակարգին, և նրանց վկայականները «կընդունվեն նույն պայմաններով, ինչ ԵՄ վկայականը»։
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան իրենց հերթին կճանաչեն կորոնավիրուսի եվրոպական հավաստագրերը։
--00—ՄՀ