ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Նույնիսկ գիշատիչները այդպես չեն վարվում իրենց զոհի հետ, ինչպես վարվեցին Վանոյի հետ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց գրող Վասակ Դարբինյանը։
Նրա համոզմամբ, Վանո Սիրադեղյանը իսկապես տաղանդավոր գրող և պետական գործիչ էր, նա չափազանց մեծ ներդրում ունի պետության ձևավորման և կայացման գործում։ Դարբինյանի կարծիքով, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենամեծ սխալը Վանոյին ՆԳՆ-ի պաշտոնից հեռացնելն էր, քանի որ այդ քայլը գլխովին բեկել է նրա կյանքը։
Դարբինյանը նաև ավելացրեց, որ Վանոյին հասցեագրված բոլոր մեղադրանքները շինծու են, նա որևէ շարժառիթ չի ունեցել այդ մարդկանց սպանելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։