ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
«Մի անգամ Վանոն զանգ տվեց, հարցրեցի՝ որտեղի՞ց ես զանգում, ասեց՝ դե, մի տեղից, էլի: Հետո հարցրեցի՝ ո՞նց ես, ասեց՝ ոնց պիտի լինեմ, մի շիշ օղի էի ճարել, խմեցի՝ պրծավ»,- 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում ասել է Վանո Սիրադեղյանի գրչընկեր Մերուժան Տեր-Գուլանյանը։
«Վանոյի ճակատագիրը տխուր ստացվեց: Եթե ինձ են հարցնում, ես ասում եմ՝ այո, Վանոն պիտի գա, Վանոյին պիտի հրավիրեն: Մեղքը ապացուցված չէ, դատարանով չի անցել, դատ չի եղել: Վանոյի պես մարդու համար արդեն մեծագույն պատիժ է այդքան հայրենազրկությունը»,-նշել է գրողը:
Տեր-Գուլանյանն անդրադառնալով մեր օրերի հասարակական ու քաղաքական կյանքին շեշտել է. «Ի՞նչ է նշանակում, երեք նախագահ ենք ունեցել, երկուսը դատարանում են: Ես վախ ունեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանին էլ դատեն: Թող երեք նախագահին էլ, բոլորիս էլ դատեն: Մեր բոլոր հերոսներին դատում ենք, ովքեր հաղթեցին և մեզ Ղարաբաղ նվիրեցին: Եթե մենք մեր հերոսներին դատում ենք, նրանց հերոսության նպատակի հետ ի՞նչ ենք անելու»:
Մերուժան Տեր-Գուլանյանի հետ զրուցել ենք՝ անդրադառնալով իր անցած գրական ճանապարհին, նաև իր խմբագրած «Գարուն» ամսագրին՝ ընդգծելով Ղարաբաղյան շարժման ժամանակահատվածը:
Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: