ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24 News
ՌԴ-ն կողմ է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկին, որն անվանում են «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան): Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իհարկե, մենք կարծում ենք, որ եկել ժամանակն այդ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխելու: Բազմակողմանի տարածաշարջանային համագործակցությունը բխում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից: Մեր կարծիքով՝ դրա գործարկումը կնպաստի վստահության բարձրացմանը, միջպետական հարաբերություններին, առկա տարաձայնությունների կարգավորմանը, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ներուժի բացահայտմանը»,- ասել է Զախարովան։
--00—ՄՀ