ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Հայերի և հարևան ժողովուրդների միջև ինչ-որ թույն կա, պետք է հաղթահարենք դա, դառնանք անհիշաչար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը։
Նրա համոզմամբ, պատերազմի համար շատ խելք պետք չէ, իսկ խաղաղությունը ենթադրում է ստեղծարարություն։ «Դրա համար անհրաժեշտ է, որ մենք ճանաչենք մեր երկրի իրական սահմանները, հասկանանք, որ ինքնիշխանությունը ենթադրում է մեր քարտեզի՝ 30 հազար քառ. կմ-ի նկատմամբ հարգանք»,-ասաց բանախոսը։
Բլեյանը խոսեց նաև կրթական համակարգի խնդիրների, մասնավորապես ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին։ Նրա կարծիքով, դա խթանում է անգիրի մշակույթը, այդ պատճառով իրենց դպրոցը հրաժարվել է դրանից։
Մանրամասները՝ տեսանյութում։