ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24 News
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկություն է հրապարակել թունավորված ու հոսպիտալացված 15 անձանց վերաբերյալ։
Մասնավորապես․
2021 թվականի նոյեմբերի 4-ին ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել առ այն, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 15 անձ, որոնցից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։
Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հավանական պատճառը պայմանավորված է սննդային գործոնով, բոլոր քաղաքացիները սնվել են Երևան քաղաքի միևնույն պիցցերիաների ցանցի 2 կետերում:
Ներկա պահին համաճարակաբանական հետազոտություններն ընթացքի մեջ են, արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
--00—ՄՀ