ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Փարիզում հանդիպել են։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի արտքին գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը նախ առանձին ընդունել է Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի է ունեցել համատեղ հանդիպում։
Կողմերը հանդիպման ժամանակ քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
--00--ԱՀ