ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջուն գրառում է արել՝ կարծիք հայտնեոլվ, որ «Գորիս-Կապան ճանապարհի խնդիրը մոտ է լուծման»։
«Մեկ ամբողջ օր մամուլի հրապարակումներին ծանոթանալուց հետո, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահպանմանը հետևելու պատասխանատվություն ունեցող Հայաստանի Հանրապետության նախագահը գիտակցել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը սահմանային և մաքսային անցակետեր է դրել այն երկրի տարածքում, որի սահմանները երաշխավորված են Հայաստանի Հանրապետության այն Սահմանադրությամբ, որին ինքը պետք է հետևեր ի պաշտոնե։ Փաստորեն, Ադրբեջանին չի զսպել հուլիսի 1-ից հոկտեմբերի 31-ը Արմեն Սարգսյանի 85 աշխատանքային օրերից 54-ն արտասահմանում անցկացրած լինելու, Դիլիջանում «Մտքերի հայկական գագաթնաժողով անցկացնելու», Սաուդիան Արաբիա պատմական այց կատարելու, ինչպես նաև Գլազգոյում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովում ունեցած ելույթը։
Երկրում տիրող իրավիճակին Հանրապետության նախագահի արձագանքն արտահայտվել է Telegram սոցիալական հարթականում ռուսերեն լեզվով կատարված մի գրառման տեսքով։
Հավանաբար, այդ ահասարսուռ գրառումը կլուծի խնդիրը և Ադրբեջանը ժամ առաջ կփակի իր բոլոր անցակետերը և Գորիս-Կապան ճանապարհի վերահսկողությունը կվերադարձնի Հայաստանին։
Փառք՜ մեր նախագահին։
Կեցցե՛ն Հայաստանի ժողովրդավար, իմաստուն և հայրենասեր իշխանությունները»,-գրել է նա։
--00—ԼՄ