ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24 News
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:
«Հարգելի հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ:
Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները կհրապարակվի ավելի ուշ»:
--00--ԱՀ