ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24 News
Դիլիջանի համայնքապետարանի կողմից քաղաքում տարվող բարեկարգման, ասֆալտապատման ակտիվ աշխատանքներին զուգահեռ, Վեոլիա Ջուր ընկերության «Դիլիջան» շահագործման տեղամասն արդիականացնում է քաղաքի բաշխիչ ցանցը:
Ավելի քան 15 դիտահորի օղակ և շուրջ 20 դիտահորի կափարիչ է փոխվել, բազմաթիվ #դիտահորեր բարձրացվել են, մյուսները արմատապես վերակառուցվել, նաև նոր դիտահորեր են տեղադրվել:
Ջրատարների հնամաշ և վթարված հատվածները փոխարինելուց բացի, նոր տեսքի են բերվում դիտահորերը, որոնք տրանսպորտի աշխույժ շարժի պարագայում, հատկապես մայրուղիներում, մշտական խնամքի կարիք ունեն: Ըստ տեղամասի պետ Վարդան Մնացականյանի՝ չնայած եղանակալին դժվարին պայմաններին՝ աշխատանքը շարունակվում է: Մինչև տարեվերջ նախատեսվում է վերակառուցել ևս տասը դիտահոր:
--00—ՄՀ