ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Լրջությամբ վերականգնվել, ամրացվել է կայանի սիրտը՝ ռեակտորը։ Այս մասին այսօր տարծքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ անդրադառնալով Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացմանն ու շահագործմանը հանձնելուն։
«Խորությամբ արդիականացվել, գործնականում փոխարինվել է էլեկտրաէներգիայի գեներացիայի սրահը՝ գլխավոր մկանը, որը մշակում է էլեկտրաէներգիան, արյունատար համակարգը, ուղեղը», - նշեց Լիխաչովը։
«Մենք հնարավոր լուծումների լայն զինանոց ենք առաջարկում», - ընդգծեց «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը։
Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն այցելեցին Հայաստանի ատոմային էլեկտրակայան՝ կայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու առիթով: Ատոմակայանում շրջայցից հետո նրանք հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։
--00--ԿԿ